Հասարակական

ԵԽ-ն ամբողջությամբ սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարին․ Նատալի Լուազո

2 րոպեի ընթերցում

ԵԽ-ն ամբողջությամբ սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարին․ Նատալի Լուազո

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանն ամբողջությամբ սատարում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկելու գաղափարին։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն` պատասխանելով հարցին, թե իր Հայաստան այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվե՞լ է Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու հարցը, և արդյոք այս պահին տեսնում է նման հնարավորություն։

« Առաջինը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որը պետք է պատշաճ կատարվի։ Երկրորդ՝ Եվրոպական խորհրդարանը լրիվ սատարում է փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին։

Եվրոպական խոհրդարանը նաև ողջունում է առհասարակ միջազգային ներկայության գաղափարը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և շահերը լիարժեք պաշտպանելու համար։

Մենք նաև միանգամայն կողմ ենք, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև ընդունվի։ Եվ ինչքան շուտ, այնքան լավ կլինի, եթե ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամները նախապատրաստեն այդօրինակ բանաձևի նախագիծը»,- ասաց Լուազոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում