Արցախ

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ վիճակը, մարտահրավերներն ու անելիքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ճնշումների ու սպառնալիքների շարունակական աճի պայմաններում արտաքին ու ներքին ուղղություններով առաջնահերթ ու ռազմավարական անելիքների շուրջ:

Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում