Պաշտոնական

ՀՀ նախագահը Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի իրավիճակի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:

Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ:

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ներհայաստանյան հասարակական քաղաքական զարգացումներին, Հայաստանի տնտեսական կյանքում նկատելի աշխուժությանն ու այս ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպմանը նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում