Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագավորին՝ ծննդյան օրվա առթիվ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ Twitter-ի էջում շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի Թագավորին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արտգործնախարար Միրզոյանը այդ առթիվ բարգավաճում և շարունակական հաջողություններ է մաղթել Մեծ Բրիտանիայի ժողովրդին։
«Մենք աշխատում ենք Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, որը հիմնված է ռազմավարական երկխոսության և ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքների վրա»,- գրել է արտգործնախարար Միրզոյանը։
Our congratulations & best wishes on His Majesty the King’s Official Birthday. On this occasion we wish prosperity & continued success to the people of #UK.
Working on strengthening coop based on strategic dialogue & shared values of democracy, rule of law & human rights. pic.twitter.com/o2T7lxcESU
— MFA of Armenia (@MFAofArmenia) June 17, 2023
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել արտգործնախարար Արարատ Միրզոյանին և ՀՀ ԱԳՆ-ին ջերմ ուղերձի համար։
«Լիովին համամիտ եմ ամուր համագործակցության կարևորությանը՝ մեր ընդհանուր նպատակների և արժեքների առաջմղման համար: Մենք հանձնառու ենք աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանը, անվտանգությանը և կայուն զարգացմանը»,- արձագանքել է դեպան Գալագերը։
Thank you Minister @AraratMirzoyan and @MFAofArmenia for your kind message.
I completely agree about the importance of strong cooperation to advance our shared objectives and values. @UKinArmenia is committed to supporting ’s democracy, security & sustainable development https://t.co/8O9zxGxiLi
— John Gallagher (@JohnGallagherUK) June 17, 2023