Արցախ

Արցախում արձանագրվել է հաստատված գներից բարձր գներով ապրանքների իրացման 27 դեպք

1 րոպեի ընթերցում

Արցախում արձանագրվել է հաստատված գներից բարձր գներով ապրանքների իրացման 27 դեպք

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի պետական եկամուտների կոմիտեն հունիսի 16-ին արձանագրել է հաստատված գներից բարձր գներով ապրանքների իրացման 27 դեպք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԵԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջը։

«2023 թ. հունիսի 16-ին պետական եկամուտների կոմիտեի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացվել են ապրանքաշրջանառության հատուկ կարգի դրույթների պահպանմանն ուղղված հերթական հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են հաստատված գներից բարձր գներով ապրանքների իրացման 27 դեպքեր, այդ թվում` Ստեփանակերտ քաղաքում՝ 21 տնտեսավարող սուբյեկտների, շրջկենտրոններում՝ 3 տնտեսավարող սուբյեկտների մոտ։ Երեք տնտեսավարող սուբյեկտներ խախտումն արձանագրվելուց հետո նույն օրվա ընթացքում կրկին անգամ թույլ են տվել խախտումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում