Արցախ

Ստեփանակերտը հերքում է ՊԲ ստորաբաժանումների կողմից հրադադարը խախտելու մասին Բաքվի տարածած լուրը

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտը հերքում է ՊԲ ստորաբաժանումների կողմից հրադադարը խախտելու մասին Բաքվի տարածած լուրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության տարածած հաղորդագրությունը ՊԲ ստորաբաժանումների կողմից հրադադարը խախտելու մասին։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 16- ին ժամը 00։50-ից 04:10-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում