Podcast. «Կինոաշխարհ»-ը՝ հայ և համաշխարհային կինոյի մասին պատկերացում կազմելու լավագույն հարթակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարիներ շարունակ «Կինոաշխարհ» կայքը հասարակության տարբեր շերտերին հետաքրքիր հոդվածների միջոցով պատմում է հայ և համաշխարհային կինոյի նվաճումների մասին: Այն ոլորտի մասնագետների համար կինոյին առնչվող հիմնախնդիրները բարձրաձայնելու և քննարկելու հավաքատեղի է դառնում՝ նպաստելով հայ կինոյի զարգացմանը:

«Արմենպրես Podcast»-ի շրջանակում հյուրընկալել ենք «Կինոաշխարհ» կայքի համահիմնադիր Ռուզան Բագրատունյանին, որի հետ զրուցել ենք կայքի ստեղծման, նպատակի, ժամանակակից հայ կինոյի և այլ հարցերի մասին:

«Կինոաշխարհ»-ը սկզբում ամսաթերթ է եղել, իսկ 2013 թվականին ստեղծվել է կայքը:

Գերնպատակներից մեկը սփյուռքի ստեղծագործողներին և ընթերցողներին դեպի կայքը գրավելն է եղել: «Ցանկանում էինք Հայաստանում ստեղծվող կինոյի մասին տեղեկատվությունն ուղղել դեպի սփյուռք և հակառակը»,-նշում է Բագրատունյանը:

Միշտ հնարավորինս լայն անդրադարձ են կատարում հայկական կինոյին, նորություններին, հաջողություններին, խնդիրներին:

Նրա խոսքով՝ հատկապես վերջին տարիներին հայկական կարճամետրաժ ֆիլմերը մեծ հաջողություն են ունենում արտերկրում: «Մենք անցել ենք պատերազմի միջով, ունեցել ենք հաղթանակ, պարտություն: Ըստ իս՝ այդ կարևոր շրջանն ամբողջությամբ չի ուսումնասիրվել մեր կինոյի միջոցով, այնինչ կինոն ամենակարևոր արվեստի տեսակներից է՝ արագ տարածվող, տեղեկատվություն սփռող»,-ասում է Բագրատունյանը:

«Հայկական կինոն շատ լավ վիճակում չի եղել հետխորհրդային շրջանում, որովհետև փակվեցին կինոթատրոնները: Այսօր լիարժեք գործող մի քանի կինոթատրոն ունենք, բայց հայկական ֆիլմեր դիտելու քիչ են գնում: Կինոկենտրոնը հատուկ դիտումներ է կազմակերպում տոնական օրերին, սակայն մարդիկ քիչ են հաճախում ցուցադրություններին: Չգիտեմ, թե ինչն է պատճառը: Գուցե, պետք է շատ գովազդել, գուցե անկումային շրջան է: Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը»,-շեշտում է նա ու ընդգծում, որ «Կինոաշխարհ»-ը լիարժեք տեղեկություններ է հաղորդում կինոյի մասին, սակայն ոչ թե լուրերի, այլ ընդարձակ հարցազրույցների, վերլուծությունների տեսքով՝ փորձելով նպաստել հայկական կինոյի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:

Վերջին շրջանում ստեղծված ֆիլմերից Բագրատունյանին տպավորել է ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը: «Արտասահմանյան մամուլն անընդմեջ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը այդ ֆիլմի շնորհիվ, ինչը կարևոր փաստ է: Կուզեմ, որ հաջորդ տարիներին ևս լինեն նման լավ ֆիլմեր»,-ընդգծում է Բագրատունյանը, որը նաև Համո Բեկնազարյանի գրքի համահեղինակն է և շատ նյութեր ունի արխիվում:

Հայ կինոյի 100-ամյակի առթիվ այդ նյութերի հիման վրա «Կինոաշխարհ»-ի համար փոքր ֆիլմ է պատրաստում՝ նվիրված Բեկնազարյանին: Նրա խոսքով՝ արխիվն ուսումնասիրելիս հասկանում է, որ գործ ունի մի հսկայի հետ, որի բոլոր հնարավորությունները բացահայտված չեն եղել:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին