Հասարակական

Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող

1 րոպեի ընթերցում

Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղ գյուղի հատվածում հունիսի 15-ին ժամը 13:35-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից:

Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հունիսի 15-ին ժամը 11:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում