Ադրբեջանը Տեղ գյուղի հատվածում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։