Պաշտոնական

Հայաստանի վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին:

Պարոն Բեռլուսկոնին նշանակալի ներդրում է ունեցել Իտալիայի շարունակական առաջընթացի ապահովման և հայ-իտալական բազմադարյա հարաբերությունների զարգացման գործում: Վշտակցում եմ անվանի քաղաքական գործչի հարազատներին և մերձավորներին այս անդառնալի կորստի պահին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում