ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման պատճառը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որ այս շաբաթ պետք է տեղի ունենար Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է կողմերի միջև նոր բանակցություններ հյուրընկալելուն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ:

«Ինչպես նախկինում ասել ենք, մենք հավատացած ենք, որ առկա խնդիրները լուծելու համար ուղիղ երկխոսությունն առանցքային է: Մենք վստահ ենք, որ համաձայնությունը շատ մոտ է: Այս հանդիպումը, ցավոք, տեղի չունեցավ 100 տոկոսով ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբերությամբ սպասում ենք հնարավորինս շուտ հանդիպման նոր ամսաթիվ նշանակելուն», - նշել է պետքարտուղարության խոսնակը:

Մեթյու Միլլերը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք հնարավոր է, որ կողմերի հանդիպումը կայանա այս ամսվա վերջին:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պետք է հանդիպեին Վաշինգտոնում, հունիսի 12-ին, սակայն հանդիպումից օրեր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ հանդիպումը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով։

Հայերեն العربية English Русский Türkçe

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն