ԵՄ-ն մեծ հույսեր է կապում Բրյուսելում հուլիսին նախատեսված հանդիպման հետ. Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պրոցեսի մի մասն է, բայց այն չի կարող ամբողջությամբ փոխարինել գործընթացին. միակ լուծումը դիվանագիտական տիրույթում է։ Հակամարտող կողմերը ցանկություն են հայտնել շարունակելու բանակցություններն, ու հաջորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում, որի հետ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Բորելի դիտարկմամբ՝ Լաչինի միջանցքում առկա իրավիճակն անշուշտ հարուցում է միջազգային հանրության անհանգստությունը, սակայն ԵՄ-ն հասանելիություն չունի միջանցքում տեղակայված անցակետին, հետևաբար զրկված է լիարժեք դիտարկում իրականացնելու հնարավորությունից։

«ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ և այդ նպատակով իրականացնում է ինչպես մարդասիրական բնույթի նախաձեռնություններ, այնպես էլ անմիջական ջանքերով նպաստում է խաղաղությանը միտված բանակցություններին։ Մենք ներգրավված ենք նաև կոնֆլիկտի ընթացքում անհետ կորած անձանց գտնելու և նոր բախումներից հակամարտող կողմերին զերծ պահելու աշխատանքներում»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Հայերեն العربية English Français Русский

Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան

Սպիտակ տունը Թրամփի հանդիպումները Նեթանյահուի և Զելենսկու հետ անվանել է արդյունավետ

Ռուբիոն, Հեգսեթը և Բեսենթը մասնակցել են Թրամփի և Զելենսկու հանդիպմանը

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի

Գանսու. չինական նահանգի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան