Արցախ

Խաղաղապահների ուղեկցությամբ 8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը՝ վերադարձել  Արցախ

1 րոպեի ընթերցում

Խաղաղապահների ուղեկցությամբ 8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը՝ վերադարձել  Արցախ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու, ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և սանիտարական մեքենաներով հունիսի 12-ին տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից, 6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

«Շրջափակման ողջ ընթացքում Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 562 բուժառու, որից 492-ը տեղափոխվել է ԿԽՄԿ-ի, իսկ 70-ը՝ խաղաղապահների ուղեկցությամբ:

«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում