Արցախ

ՀՀ և Արցախի ՄԻՊ-երն ու ԱՄՆ հայ իրավաբանները շեշտել են փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Արցախի ՄԻՊ-երն ու ԱՄՆ հայ իրավաբանները շեշտել են փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առցանց քննարկում են ունեցել Ամերիկայի հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմից, հանդիպման ընթացքում ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունների հետևանքով Արցախում և Հայաստանի սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ հաստատությունների կողմից տարվող փաստահավաք աշխատանքները, ինչպես նաև տեղեկություններ՝ շարունակվող շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված հումանիտար ծանր պայմանների և առկա խնդիրների վերաբերյալ միջազգային հարթակներում տարվող աշխատանքների վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ Ամերիկայի հայ իրավաբանական միության ներկայացուցիչները իրենց հերթին ներկայացրել են Միության կողմից տարվող աշխատանքները, որոնք ուղղված են Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանն ու միջազգային ներգրավվածության ապահովմանը։

Նշվում է, որ փոխադարձ շեշտվել է մարդու իրավունքների պաշտպանության իրավական գործիքակազմերի կիրառման և այդ հարցում արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում