Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ երկրում տեղի ունեցած հրդեհի դեպքի կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելի,

Խորը ցավով տեղեկացա Ղազախստանի Աբայ շրջանում տեղի ունեցած լայնամասշտաբ հրդեհի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և վիրավորներ։

Խնդրում եմ ցավակցություններ ու կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին` մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում