Արցախ

Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան. 19 բուժված անձ վերադարձել է Արցախ

1 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան. 19 բուժված անձ վերադարձել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հունիսի 10-ին (շաբաթ օրը), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով, 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, 19 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին Հայաստանի Հանրապետություն՝ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ քանակը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում