Պուտինն առաջարկել է զարգացնել «Արտադրված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արտադրված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը պետք է ավելի ինտենսիվ զարգանա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Անհրաժեշտ է ավելի եռանդով ավելացնել արդյունաբերական կոոպերացիան, ստեղծել նոր համատեղ արտադրություններ, այդ թվում ՝ «Արտադրված է ԵԱՏՄ-ում» ընդհանուր ապրանքային նշանի ներքո, բայց ոչ ոք դեմ չի լինի, եթե դա լինի «Արտադրված է ԱՊՀ-ում» ընդհանուր ապրանքային նշանի ներքո», - ընդգծել Է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով ՝ կարևոր չէ, թե ինչպես կկոչվի ապրանքանիշը, կարևորն այն է, որ ԱՊՀ բոլոր երկրներում արդյունավետ փոխգործակցությունը զարգանա:

«Կարևոր է, որ նման ապրանքանիշը կամ նման ապրանքանիշերը դառնան ճանաչելի, սիրված մեր բոլոր երկրների սպառողների շրջանում», — ընդգծել Է ՌԴ նախագահը:

Նա նշել է, որ խոսքը առևտրային կապերի հետագա ընդլայնման և ռուսական արտադրական և տրանսպորտային-լոգիստիկ շղթաներում ԱՊՀ տնտեսվարող սուբյեկտների ներգրավվածության բարձրացման և համապատասխան ներդրումային և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մասին է:

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված