Արցախի նախագահը հանդիպել է Ազատամարտիկների միության, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության և Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի վետերանների միության և Պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։
Նախագահը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը, գիտելիքներն ու փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն օգտագործել Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում։