Արցախ

Ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվինում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ . Արցախի ՊԲ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվինում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ . Արցախի ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունից, ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 9-ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում