Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ն և Իրանն այս տարի կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը կարող են 2023 թվականին ընթացքում ազատ առևտրի համաձայնագիր կնքել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը:

«Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման հզոր խթան և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Ամբողջական համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրներից դեպի Իրան արտահանման համար արտոնյալ մուտք նախատեսող համաձայնությունների փաթեթ։ Մեր արտահանողների համար իրանական շուկա մուտքի նման պայմանները կարելի է համարել բացառիկ։ Հավատում ենք, որ այս տարի ԵԱՏՄ անդամ երկրների աջակցությամբ կկարողանանք ստորագրել այդ համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ իր հերթին իրանական կողմն էլ նույն վերաբերմունքն է ցուցաբերում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հաստատել է նաև հայկական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու եվրասիական ինտեգրման առաջնահերթ ուղղությունների իրականացման ուղղությամբ:

Հայերեն Русский

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ

Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է

Երևանի ավագանու թափուր մանդատները տրվել են «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի հաջորդ թեկնածուներին

Յուանգուդույ. պայքարող գյուղից մինչև խաղաղ լեռնային հանգստավայր

Հուլիսի 28-ի միջոցառումների անոնս