Ադրբեջանի խնդրանքով հետաձգվել է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումների հերթական փուլը հետաձգվում է Ադրբեջանի խնդրանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- նշել է Բադալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումների հերթական փուլը նախատեսված էր անցկացնել Վաշինգտոնում՝ հունիսի 12-ին։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

ԱՄՆ-ն արգելել է վտանգավոր բժշկական-կենսաբանական հետազոտությունների դաշնային օժանդակությունը

Հայաստանում կխստացվեն ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները

Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրաքցի զինյալ

«Գիտության շաբաթ 2026»-ի շրջանակում հայտարարվում է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ

Ալժիրի խորհրդարանն առաջին անգամ կին է գլխավորել

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը

674 միլիոն 758 հազար դրամ ներդրմամբ Փամբակում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր

Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել. Արաղչի

Հայաստանում կսահմանվի օտարերկրյա որդեգրման ոլորտում գործող կազմակերպությունների վերահսկողության նոր կարգ