ՄԹ մշակույթի նախարարը տեղեկացված է ադրբեջանցիների կողմից ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բազմոլորտ, այդ թվում՝ մշակույթի բնագավառում ակտիվ համագործակցելու հեռանկարները:

Նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի, 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Նա անընդունելի է համարել մարդու հիմնարար իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն` նկատի ունենալով նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական զինուժի շարունակական ագրեսիան:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու անհրաժեշտության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ զարգացման կարեւորության շուրջ:

Հայերեն English Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան