Podcast-Sport. Սպասելիքները Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի առաջիկա երկու հանդիպումներից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն օրեր անց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կմրցի Ուելսի և Լատվիայի հավաքականների հետ:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ անդրադարձել ենք Հայաստանի ընտրանու մրցակիցներին, հավաքականի նորեկների ցույց տված խաղին, Ալեքսանդր Պետրակովի մոտեցումներին:
«Այս հայտացուցակից հասկանում եմ, որ մենք շարունակելու ենք 3-4-3 տարբերակով խաղալ: Ուելսի հետ խաղում մեզ համար բարդ է լինելու: Այս խաղում ինձ ավելի շատ անհանգստացնում է մրցակցի խաղաոճը: Լատվիայի հետ խաղում էլ պետք է ձգտենք ավելի շատ տիրել գնդակին»,-ասաց նա:
Մանրամասները` Podcast-sport
Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները