Սպորտ

Podcast-Sport. Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ու Հենրիխ Մխիթարյանի կարիերայի ամենասպասված խաղերից մեկը

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ու Հենրիխ Մխիթարյանի կարիերայի ամենասպասված խաղերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հունիսի 10-ին անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և իտալական «Ինտեր»-ը կմրցեն ակումբային մրցաշարերի ամենահեղինակավոր գավաթի համար:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի հետ քննարկել ենք «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ինտեր»-ի հնարավորությունները, ակումբների ուժեղ և թույլ կողմերը և հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի ամենակարևոր եզրափակիչը:

«Մրցաշրջանի մեկնարկից առաջ` ինչպես միշտ, Գվարդիոլայի թիմը համարվում էր հաղթողի հավակնորդ: Պեպի թիմն արդեն իսկ ոսկե դուբլ ունի: Գվարդիոլայի համար սա երկրորդ եզրափակիչն է, իսկ առաջինում նա պարտվեց Լոնդոնի «Չելսի»-ին, ինչը կարող է նախադեպ լինել»,-ասաց նա:

Գասպարյանի խոսքով` Հենրիխ Մխիթարյանը կարևոր դերակատարություն ունի «Ինտեր»-ի կազմում և նրա ինտելեկտը մեծ դեր կարող է խաղալ եզրափակիչ խաղում:

Մանրամասները ` Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում