Արցախ

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի Զինված ուժերն Արցախի հետ շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում