Պաշտոնական

Վարչապետը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի վարչապետի աշխատակազմից։

Նախագահական համալիրում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում