Ֆրեզնոյի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի մի խումբ ուսանողներ իրենց ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Նրանց դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմություններին՝ շեշտելով, որ հայ ժողովրդի ընկալման մեջ Ադրբեջանի կողմից իրականացվող ջարդերը իրենց իրականացման մեթոդներով Հայոց ցեղասպանության շարունակությունն էին և պատահական չէր, որ ժողովուրդը այդ խաչքարերը բերել և տեղադրել էր հենց Հայոց ցեղասպանության հուշարձանի հարևանությամբ:

Հարություն Մարությանը ուսանողներին ներկայացրել է նաև Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները:

ԱՄՆ-ից ժամանած ուսանողները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այնուհետև ՀՑԹԻ գիտաժողովների սրահում նրանց հյուրընկալել է ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը, որը ուսանողներին ծանոթացրել է ՀՑԹԻ ծավալած գիտական գործունեությանը, մասնավորապես ներկայացրեց ՀՑԹԻ գիտական կառուցվածքը, գրախոսվող երկու ամսագրերը` հայալեզու Ցեղասպանագիտական հանդես և անգլալեզու International Journal of Armenian Genocide Studies.

Բարլոու Տեր-Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել է ուսանողների այցելությունը Հայաստան, որով նրանց համար լավագույն հնարավորությունն է ընձեռվում ճանաչելու և հաղորդակցվելու հայ հոգևոր ու մշակութային ժառանգությանը։

Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի տնօրեն պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտչյանի նախաձեռնությամբ 2021 թ.-ից սկսած ամեն տարի ՀՑԹԻ գիտաշխատողներին տրվում են մրցանակներ՝ լավագույն հոդված, լավագույն մենագրություն և լավագույն ժողովածու կամ գրքի/ժողովածուի գլուխ և այլ անվանակարգերում:

Հայերեն Русский

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը