Տնտեսություն

Շուրջ 100 խոշոր սարքավորումներ առաջարկող բրենդներ և ֆինանսական կառույցներ մեկ հարկի տակ. մեկնարկել է LEASING EXPO 2023 ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

Շուրջ 100 խոշոր սարքավորումներ առաջարկող բրենդներ և ֆինանսական կառույցներ մեկ հարկի տակ. մեկնարկել է LEASING EXPO 2023 ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «LEASING EXPO 2023/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» աննախադեպ ցուցահանդեսն առաջին անգամ մեկ հարկի տակ է համախմբել տարատեսակ սարքավորումներ առաջարկող խոշոր կազմակերպությունների և ֆինանսական կառույցների:

Միջոցառումը կազմակերպել է Big Projects ընկերությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էքսպոն մեկ հարկի տակ է հավաքել շուրջ 100 խոշոր բրենդերի և ֆինանսական կառույցների՝ 12 տարբեր ոլորտներից:

Big Projects ընկերության հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանը նշեց, որ ցուցահանդեսը այս թեմայով, մասշտաբով և ձևաչափով առաջին անգամ է կազմակերպվում և հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:

GEV_5124.JPG (471 KB)

Նա ընդգծեց, որ ցուցահանդեսին ներկայացված են գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ, շինարարական տեխնիկա, արդյունաբերական սարքավորումներ, Արտադրական սարքավորումներ, առողջապահական սարքավորումներ, HoReCa մատակարարներ, օդափոխության համակարգեր, սառնարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, ֆինանսական կառույցներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորելով նման միջոցառումների իրականացումը, ընդգծեց, որ վերջի տարիներին լիզինգի ոլորտը զգալի և նշանակալի աճ է գրանցել:

GEV_5146.JPG (591 KB)

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են ՝ Sunny City և JCB (Ջեյ,սի, բի) ընկերությունները:

«Ջակոմո» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը, ընդգծելով նման մեծամասշտաբ նախագծերի կարևորությունը, նշեց, որ այստեղ հանրությանն առաջարկում են տարածաշրջանում առաջին հայկական արևային ջրատաքացուցիչները:

PM AM ընկերության տնօրեն Գրիգոր Բաիբուրդը նշեց, որ ցուցահանդեսի ներկայացել են Jcb բրենդով:

Կարծում եմ, որ տարածաշրջանում լիզինգային բիզնեսի տեսակետից Հայաստանը հաջողակ երկիր է: Հայաստանում մենք ներկայացնում ենք մի շարք բրենդներ, այս ցուցահանդեսին ներկայացրել ենք Jcb ապրանքանիշը: Մենք առաջին անգամ հանդիսանում ենք այս ցուցահանդեսի գլխավոր հովանավորը: Եվ կարծում ենք, որ մեզ համար սա շատ կարևոր պահ է՝ նոր կապեր ու բիզնես գործընկերներ ձեռք բերելու տեսակետից»,- նշեց Գրիգոր Բաիբուրդը:

LEASING EXPO 2023-ին լիզինգի նոր ու լայն հնարավորություններ է առաջարկում Armenian Leasing ընկերությունը:

GEV_5150.JPG (1016 KB)

Շուկայում արդեն 14 տարի գործունեություն ծավալող Scan city ընկերությունը գործարարներին առաջարկում է բիզնեսի ամբողջական փաթեթներ:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի հունիսի 2-ից 4-ը՝ մարզահամերգային համալիրում:

GEV_5162.JPG (868 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում