Արցախ

Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՊԲ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը  քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊԲ-ն, նշելով, որ Ադրբեջանի Պն- ն, հայտարարելով Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում