Պաշտոնական

Ձեր արդյունավետ պետական գործունեությունը նպաստում է հայ ժողովրդի բարեկեցությանը. Ղազախստանի նախագահը ծննդյան կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետին

1 րոպեի ընթերցում

Ձեր արդյունավետ պետական գործունեությունը նպաստում է հայ ժողովրդի բարեկեցությանը. Ղազախստանի նախագահը ծննդյան կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։

Ձեր արդյունավետ պետական գործունեությունը և Ձեր նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը ծառայում են որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։

Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախ-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարօրության և բարգավաճման»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում