Ռուս խաղաղապահները Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում են արձանագրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կրկին արձանագրել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։