Podcast. Երբ գիրքը տոն է. «Զանգակ» գրատունը մեկնարկում է Մանկական գրքի փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զանգակ» գրատների ցանցի նախաձեռնությամբ հունիսի 1-3-ը «Անգլիական» այգում կանցկացվի Մանկական գրքի փառատոնը, որն իր շուրջ է համախմբել տասնյակ հրատարակչությունների, խաղեր ստեղծող կազմակերպությունների, որոնք փոքրիկներին ու մեծահասակներին են ներկայացնում մանկական լավագույն գրքերն ու խաղերը:

Եռօրյա փառատոնին ընթերցասերները տաղավարներում ցուցադրված գրքերը կարող են ձեռք բերել մինչև քառասուն տոկոս զեղչով, մասնակցել գրքերի շնորհանդեսների, հանդիպել գրողների հետ և համերգային ծրագրեր ունկնդրել:

«Արմենպրես Podcast»-ի շրջանակում գրատան մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը հիշեցնում է, որ Մանկական գրքի առաջին փառատոնը կազմակերպել են 2022-ին՝ գրատան տասնամյակի կապակցությամբ:

«Նպատակ ունեինք երեխաներին համախմբել գրքի շուրջ, ստեղծել միջավայր, որում նրանք, նրանց ծնողները, առհասարակ քաղաքացիները կկարողանան գրքի հետ հանդիպումը տոն դարձնել: Փառատոնը հենց նման կարգախոս ունի՝ «Երբ գիրքը տոն է»: Նպատակն ու սկզբունքները չեն փոխվել»,-նշում է Օհանյանը:

Փառատոնին մեծ ուշադրություն է դարձվում կրթական, մշակութային տարբեր միջոցառումներին: «Երեխաները փառատոնին կտեսնեն, որ գիրք կարդալը կարող է ժամանցային լինել, հետաքրքիր, որ կարող է նրանց առօրյայի մի մասը դառնալ»,-ասում է Օհանյանը:

Աստղիկ Օհանյանը կարծում է՝ կարդացած երեխաները դառնում են մտածող մեծահասակներ, և այդ գործում ոչ միայն ծնողները, այլև տարբեր կառույցները, կազմակերպությունները և բոլոր մարդիկ պետք է ներդրում ունենան:

Փառատոնին «Զանգակ»-ը նաև «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի մեկնարկն է ազդարարում, որը միտված է երեխաների ամառն ավելի ուրախու բովանդակալից դարձնել: Ծրագրի շրջանակում երեխաները կարող են կարդալ ու փոխանակել գրքեր, մասնակցել ամենաուրախ ու հետաքրքիր միջոցառումներին, գրական քննարկումների, հանդես գալ մեծ բեմում, դառնալ լավագույն ընթերցող։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին