ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է ավելի բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու հարցում․ դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու ճանապարհին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

«Ուզում եմ գովեստի խոսքեր հղել հայ ժողովրդին՝ ժողովրդավարությանն իրենց անսասան հանձնառության համար՝ ի հեճուկս անվտանգային դժվարությունների։ Սրանով Հայաստանը տարածաշրջանում դառնում է մի պայծառ կետ, ինչը մենք նկատեցինք Freedom House-ի «Անցումային պետություններ» զեկույցում, որը հրապարակվել է անցած շաբաթ։ ԱՄՆ-ն այս ճանապարհին ձեր կողքին է՝ դեպի ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա»,- նշել է դեսպանը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներում կարևորում են մարդու իրավունքները, բայց դա անում են ոչ թե ուրիշների գործողություններին գնահատականներ տալու համար, այլ նրա համար, որ հաշվի են առնում իրենց պատմության դասերը։

Քվինը հավելեց՝ անչափ հպարտ է այն աշխատանքով, որ իրականացնում են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ջանքերին կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայությունն ամրապնդելու ուղղությամբ, ինչը մեծացնելու է հասարակության վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է