Արցախ

Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել ադրբեջանական բանակի կողմից ականանետի կիրառման մասին

1 րոպեի ընթերցում

Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել ադրբեջանական բանակի կողմից ականանետի կիրառման մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ադրբեջանական բանակի կողմից ականանետի կիրառման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որմայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայունէ եղել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում