Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ՊԲ-ից մասնավորապես հայտնում են. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում