Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին՝ Պետականության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և խորվաթ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով կայունություն և նորանոր ձեռքբերումներ։

Տարին նշանավորվեց հայ-խորվաթական բարձր մակարդակի շփումներով և այցերով: Գոհունակությամբ եմ հիշում ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր հանդիպումը:

Վստահ եմ, որ սա հիմք կհանդիսանա հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման նշանակալի ներուժի իրացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում