Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. Արցախի ՊԲ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. Արցախի ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել են ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում, չի համապատասխանում իրականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում