Հասարակական

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ ծառայությունն ու առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։

Բարձր գնահատելով խաղաղապահների պատրաստությունը՝ Էդվարդ Ասրյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը՝ հայ զինծառայողները պատվով են իրականացնում առաջադրված խնդիրները՝ կարևոր ներդրում ունենալով միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործում։

Հանդիսավոր արարողության ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում