2023 թվականի ապրիլ ամսվա շահութահարկը նախորդ տարվա համեմատ ավել է 63,1 տոկոսով․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2023 թվականի ապրիլին վճարված շահութահարկի տվյալները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ վարչապետը նշեց, որ 2023 թվականի ապրիլին, որը 2022 թվականի շահութահարկի ավարտական փուլն է, վճարվել է 160,5 միլիարդ դրամ շահութահարկ, որը պատմական ռեկորդ է։

«2022 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հարկ վճարողները վճարել են 98,4 միլիարդ դրամ շահութահարկ, իսկ 2018 թվականի ապրիլին 36,7 միլիարդ դրամ շահութահարկ։ Ըստ այդմ, 2023 թվականի ապրիլ ամսվա շահութահարկի ցուցանիշը 2022 թվականի ապրիլ ամսվա շահութահարկի ցուցանիշից ավել է 62,1 միլիարդ դրամով կամ 63,1 տոկոսով, իսկ 2018 թվականի ապրիլ ամսվա շահութահարկից ցուցանիշը ավել է 123,8 միլիարդ դրամով կամ 337,3 տոկոսով»,- ասաց վարչապետը։

Ըստ վարչապետի՝ սա նշանակում է, որ 2023 թվականին Հայաստանում բիզնեսը 337 տոկոսով ավել շահույթ է ստացել։

«Եթե խոսենք մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ, կասեն, որ 2022 թվականի շահույթները աննախադեպ են, բայց մյուս կողմից ստվերի կրճատումը և նաև ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք նպաստել են այս գործընթացին, նույնպես կարևոր են»,- եզրափակեց վարչապետը։

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում