Մեկ շաբաթից կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. Պուտինը՝ եռակողմ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից կհանդիպեն երկրների փոխվարչապետերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հանդիպմանը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հուսով եմ, որ սա լավ նախաբան կլինի՝ որոշ հարցերի գործնական լուծումների համար, որոնց մասին մենք խոսում ենք: Հենց մեր այս ֆորմատում հաջողվել է շատ բանի հասնել. 2020-ի աշնանը դադարեցին մարտական գործողությունները, այնուհետև սկսվեցին աշխատանքներ՝ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանների սահմանազատման ուղղությամբ»,-ասաց Պուտինը:

Ըստ Պուտինի՝ չնայած որոշ դժվարություններին, միևնույն է, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ: Այդ ուղղություններից մեկը տրանսպորտային հաղորդակցության շուրջ աշխատանքներն են:

«Մենք երեքով մանրամասն քննարկեցինք դա: Կան դեռ չկարգավորված հարցեր, բայց իմ կարծիքով՝ դրանք կրում են մաքուր տեխնիկական բնույթ»,-ասաց Պուտինը:

Նա հայտնեց, որ քննարկել են նաև տերմինաբանության հարցը՝ նշելով, որ, իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի իրականության ճշգրիտ պատկերացում:

«Բայց մեր երեքի պատկերացմամբ՝ դրանք հաղթահարելի խոչընդոտներ են: Մեծ հաշվով դրանք գոյություն չունեն, դրանք մաքուր տեխնիկական հարցեր են: Դրա համար մենք հիմա պայմանավորվել ենք նրա շուրջ, որ մոտ ժամանակներս՝ մեկ շաբաթ անց, կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը»,-ասաց Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի՝ դա լավ պայմանավորվածություն է, որը հույս է ներշնչում, որ դեռ չլուծված հարցերը կլուծվեն:

Հայերեն English Français Русский Türkçe

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ