Արցախ

Արցախի նախագահը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների  հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ` նրանց առաջարկով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել է ներքին և արտաքին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։

Երկրի ղեկավարն ընդգծել է ճգնաժամային պայմաններում ներքին կայունության ու փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը՝ այդ հարցում կարևորելով նաև ներկաների դերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում