Արցախ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել, տուժածներ չկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Մայիսի 19-ին ժամը 22:41-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

348232723_232534269419056_7287017718665993117_n.jpg (331 KB)

Հրդեհը մարելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ծառայության տնօրեն` գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները։

Հրշեջ-փրկարարների արհեստավարժ գործողությունների շնորհիվ` ժամը 22:56-ին հրդեհը մարվել է, լիկվիդացվել` ժամը 23։15-ին:

348461078_1335565873688671_6339657025564851726_n.jpg (347 KB)

Նախնական տվյալներով այրվել է մայրաքաղաքի բնակչին պատկանող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի խցիկը։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում