Արցախում վերականգնվել է «Ֆեյսբուք»-ի աշխատանքը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում մայիսի 19-ի առավոտյան վերականգնվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հասանելիությունը:
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ի Արցախի թղթակիցը:
«Ֆեյսբուք»-ը Ստեփանակերտում անհասանելի էր դարձել նախօրեին: Սոցիալական ցանցի խափանման պատճառների հետ կապված մանրամասներ դեռևս հայտնի չեն