Ստեղծեք պաշտպանության պետկոմիտե՝ ընդգրկելով Վարդանյանին և Բաբայանին, այլապես կամ հրաժարական կամ վստահության հանրաքվե. ԱԺ նախագահը՝ Արցախի նախագահին

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախքան Արցախի Ազգային ժողովի մայիսի 18-ին գումարված հերթական նիստի աշխատանքներին անցնելը՝ Արցախի ԱԺնախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել Հանրապետության նախագահին ուղղված հայտարարությամբ, որով առաջարկել է ստեղծել պաշտպանության պետական կոմիտե և դրա կազմում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, Արթուր Թովմասյանը նշել է. «Պարո´ն Նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք Ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու», -ասել է Արթուր Թովմասյանը:

Հաջորդիվ Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին հարցն է եղել: Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից թեկնածու էր առաջադրվել Մարսել Պետրոսյանը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով 20 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարսել Պետրոսյանն ընտրվել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

««Համաներման մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Նրա փոխանցմամբ՝ գլխադասային հանձնաժողովում օրինագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած գրավոր և բանավոր առաջարկություններն ընդունվել են: Օրինագիծը ընդունվել է միաձայն առաջին ընթերցմամբ:

Այնուհետև խորհրդարանը ընդունել է որոշում ՝«Համաներման մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման աշխատանքները շարունակել ժամը 17:45-ին:

Օրակարգի հաջորդ հարցը գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր,որը 28 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է որպես օրենք:

««Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020թ. մայիսի 21-ի ԱԺՈ-011-7 որոշման մեջ փոփոխութուններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանը: «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հայտարարել է, որ խորհրդարանի 3 ընդդիմադիր խմբակցությունները օրենքի նախագծի քվեարկությանը չեն մասնակցելու:

Իսկ խորհրդարանը 23 կողմ ձայնով հավանություն է տվել նախագծին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի ՝օրակարգով սահմանված պատգամավորական հայտարարություններ չեն հնչել:

Նշվում է, որ նիստի աշխատանքները շարունակվել են օրվա երկրորդ կեսին՝ ժամը 17:45-ին: Երկրորդ ընթերցման ներկայացված «Համաներման մասին» օրենքի նախագիծը ընդունվել է միաձայն:

Հայերեն English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ