Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների խորվաթական մատակարարն ու Ericsson-ի զուգորդված կազմակերպությունը, շարունակում են երկարամյա գործակցությունը։ Գործընկերները միավորել են ուժերը՝ Հայաստանում հեռահաղորդակցության զարգացման և ընդլայնման նպատակով, ինչից կշահեն ոչ միայն վերջնական օգտատերերը, այլև ձեռնարկությունները։

«Ռազմավարական զարգացման և արդիականացման այս նոր դարաշրջանը կարևոր հանգրվան է Ucom-ի համար։ Երախտապարտ ենք Ericsson Nikola Tesla-ի մեր գործընկերներին՝ մեզ հետ նորարարության այս ճանապարհն անցնելու և Հայաստանում իրենց ամենաառաջադեմ տեխնոլոգիաների գործարկումը վստահելու համար։ Ucom շարժական ցանցի արդիականացումը չափազանց կարևոր է մեր հաճախորդներին ամենահուսալի ու նորարարական հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ինչն անհրաժեշտություն է ցանկացած ժամանակակից բիզնեսի կամ հաստատության արդյունավետ գործունեության համար։ Այս ներդրումով Ucom-ը վճռական է ավելի մեծ արդյունավետությամբ, պատրաստակամությամբ և ճկունությամբ բավարարել իր բաժանորդների ապագա պահանջները՝ ստեղծելով օգտվողների նոր տեսակի փորձառություն բոլորի համար։ Սա կհզորացնի Հայաստանի տնտեսությունը և կաջակցի դրա շարունակական աճին», - նշել է«Յուքոմ»ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

Այս գործակցությամբ ներմուծվում է «կանաչ» պատասխանատվության նոր մոդելը՝ ավելի փոքր ածխածնի հետքով, ի լրումն էներգիայի նվազագույն սպառման։ Այս ներդրմամբ Ucom-ը կապահովի ավելի մեծ արդյունավետություն, պատրաստվածություն և ճկունություն՝ բավարարելու նաև ցանցի ապագա պահանջները։

«Ուրախ եմ, որ մենք շարունակում ենք հաջողված երկարատև գործակցությունը Հայաստանում հեռահաղորդակցության նորարար օպերատոր Ucom-ի հետ։ Հիմնվելով մեր փոխգործակցության և նորագույն ծրագրային լուծումների վրա՝ Ucom-ի ցանցն ապագայում էլ ավելի արդյունավետ կգործի և ավելի մեծ առավելություններ կընձեռի իր հաճախորդներին», - ասված է Ericsson Nikola Tesla ընկերության նախագահ Գորդանա Կովաչևիչի հայտարարության մեջ։

Ucom-ը Speedtest Award™-ի արժանացած Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է։ Ընկերությունը IP հեռուստատեսության և ֆիքսված ինտերնետի շուկայում բացարձակ առաջատար է, նաև առանցքային դիրք է զբաղեցնում շարժական ինտերնետի տեղական շուկայում։

Ericsson Nikola Tesla-ն խորվաթական ընկերություն է, որը, որպես Ericsson Corporation-ի ասոցացված անդամ, գործում է համաշխարհային ՏՀՏ շուկայում։ Ընկերության գործունեությունը ներառում է հաղորդակցական համալիր լուծումների և ծառայությունների մշակումը բազմածառայական և շարժական ցանցերի, այդ թվում՝ շարժական ինտերնետի ոլորտում, ինչպես նաև համալիր համակարգերի ինտեգրումը գործարար բոլոր ոլորտներում։

Հայերեն English Русский

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ

Հուլիսի 15-ի միջոցառումների անոնս

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը