Իսպանական հիմնադրամը Հայաստանում քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցելու հեռանկարներ է տեսնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ին համավարակի և պատերազմի հետևանքով կտրուկ նվազել էին քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին ու մինչև 25 տարեկան երիտասարդներին աջակցող «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» հիմնադրամին արվող նվիրատվությունները: Միջոցների սպառման եզրին կանգնած հիմնադրամին, սակայն, հետո ձեռք է մեկնել իսպանական «Ալադինա» հիմնադրամը՝ ապահովելով շահառու երեխաների շուրջ 2 ամսվա բուժման ամբողջ գումարը:

«Այսպիսով նրանք օգնեցին ոչ միայն կանխել հիմնադրամը փլուզումից, այլև օգնեցին փրկել հարյուրավոր հայ երեխաների, որոնք այդ պահին կանգնած էին դժվարին իրավիճակի առջև, քանի որ քաղցկեղը շատ ծախսատար բուժում է պահանջում, նաև հաշվի առնելով մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, ծնողները չեն կարողանում ամբողջությամբ հոգալ իրենց երեխաների բուժման ծախսերը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հանրային կապերի և մարքեթինգի մենեջեր Թամարա Ափոյանը:

«Ալադինա» հիմնադրամը հիմնադրել է կինոռեժիսոր Պակո Արանգոն: Այն Իսպանիայում գործում է շուրջ 15 տարի՝ աջակցելով քաղցկեղ ունեցող երեխաներին: Իսպանիայում քաղցկեղ ունեցող երեխաների բուժման հիմնական բեռը թեև պետության վրա է, սակայն հիմնադրամը տրամադրում է այլ տեսակի աջակցություն՝ միջոցառումներ է կազմակերպում, խաղասենյակներ նորոգում, տրամադրում հոգեբանական աջակցություն և այլն: Ակնկալվում է, որ «Ալադինա» հիմնադրամի հետ համագործակցությունը կլինի շարունակական:

«Դա այն պահն էր, երբ մենք կարող էինք օգնել: Ուրախ ենք աջակցել դժվարին իրավիճակում գտնվող երկրների քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այս պարագայում խնդիրը պատերազմն էր: Դուք նաև ունեք համապատասխան ծրագիր, որին արժեր աջակցել»,- ասաց «Ալադինա» հիմնադրամի ղեկավար Իշտար Էսպեջոն:

Հիմնադրամի ղեկավարը նշեց՝ հասկացել են, որ և՛ համավարակը, և՛ պատերազմը լուրջ մարտահրավերներ են Հայաստանի համար, որոնք էլ աջակցելու հիմնական պատճառն են դարձել:

«Մենք իսկապես հույս ունենք, որ կարող ենք շարունակել օգնել: Մեր համագործակցությունը սովորաբար տևում է 2-3 տարի, այնուհետև մենք փորձում ենք աջակցություն ցուցաբերել այլ կազմակերպությունների, բայց մենք միշտ ասում ենք, որ սիրում ենք երկարաժամկետ գործակցություն: Այսպիսով, հանդիպելուց հետո հասկացանք, թե ինչ կարիքներ կա, և ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի իսկապես լավ համագործակցություն ստեղծվի ապագա նախագծերի մշակման համար: Այս պահին ես չեմ կարող ձեզ հստակ ասել, թե ինչպիսին կլինի առաջիկա համագործակցությունը, բայց ապագայույմ կիմանանք, թե որոնք են լինելու մեր աշխատանքի հաջորդ քայլերը»,- ասաց նա:

«Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար։ Հիմնադրամի առաքելությունն է լինել նրանց և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։ Հիմնադրամը 2022 թվականին ունեցել է 143 նոր շահառու, 89-ն՝ ավարտել է բուժումը, 265-ը՝ ստացել է աջակցություն: Ընդհանուր առմամբ ունեն գրանցված 609 շահառու:

Հայերեն

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ

ՎԶՄԲ-ն 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար

Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

Սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող ավտոմեքենայի գույքահարկը կհատուցի հանցագործը

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»