Արցախ

Արցախի նախագահը հանրահավաքի ներկայացուցիչներին առաջարկել է սկսել նրանց ծրագրերի շուրջ քննարկումներ

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը հանրահավաքի ներկայացուցիչներին առաջարկել է սկսել նրանց ծրագրերի շուրջ քննարկումներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 15-ին Ստեփանակերտում կայացած հավաքի ներկայացուցիչներին առաջարկել է մայիսի 16-ից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի նախագահն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը:

Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության:

Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով»,- նշել է Արցախի նախագահը:

Մայիսի 15-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքի մասնակիցների անունից հրապարակվել է հայտարարություն,որում մտահոգություն հայտնելովԱրցախում և նրաշուրջ ստեղծված ռազմաքաղաքական,սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանականիրավիճակի կապակցությամբ,և ընդունելի համարելով ստեղծված իրավիճակից՝խորհրդարանական երկրորդ ուժի՝«Միասնական հայրենիք»կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ելքի տեսլականը,Արցախի Հանրապետության նախագահին պահանջ է ներկայացվելԲաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում՝ օժտելով համարժեք լիազորություններով՝ըստ «Ռազմական դրության մասին»օրենքի իրավակարգավորումների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում