Արցախ

Արցախի ԱԳ նախարարն առցանց հանդիպում է ունեցել Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ նախարարն առցանց հանդիպում է ունեցել Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը որպես գլխավոր բանախոս մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի շրջանի Արցախի հարցերով աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։

Աշխատանքային խումբը ձևավորվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո՝ Սան Ֆրանցիսկոյի տարածքում զանազան համայնքային ծրագրերին, նախաձեռնությունների աջակցելու, դրամահավաքները, մարդասիրական օգնության, առողջապահության և այլ կոմիտեների աշխատանքը համակարգելու նպատակով։

Հանդիպմանը Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները, առաջացած հումանիտար և անվտանգային խնդիրները։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է հայկական Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը։ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել հանդիպման մասնակիցներին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնելու, բոլոր հնարավոր միջոցներով պաշարման մեջ մնացած հայրենակիցներին օժանդակելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում