Քիշնևում նախատեսված հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությունը կարող է դրական ներդրում ունենալ․ ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը համոզված է, որ հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ սպասվող հնգակողմ հանդիպմանը ԵՄ առավել ազդեցիկ երկրների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությունը միանշանակ դրական ներդրում կարող է լինել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը նման դիրքորոշում հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

Թե ինչ ձևաչափով է լինելու Քիշնևի հանդիպումը, փոխնախարարն ասաց, որ լինելու է նույնը, ինչ Պրահայում, սակայն ակնկալվում է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությունը:

Ադրբեջանական կողմից հայտարարել են, որ քիշնևյան հանդիպման մասին վերջնական որոշում դեռ չունեն, համաձայնություն տվել են «ոչ պաշտոնական» հանդիպմանը՝ պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափին։

Այս առնչությամբ Հովհաննիսյանն ասաց, որ ձևաչափի փոփոխություններ չկան: «Ունենք մի շարք տարբեր ֆորմատներ: Խոսքը գործընթացն առաջ տանելու մասին է, որևէ նոր ֆորմատի ստեղծման մասին խոսք ընդհանրապես չէր էլ գնացել»,-ընդգծեց ԱԳ փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի այդ պայմանը պայմանավորվա՞ծ է Շոլցի, և Մակրոնի մասնակցությամբ՝ Հովհաննիսյանն ասաց. «Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությունը միանշանակ դրական ներդրում կարող է ունենալ: ԵՄ-ի առավել ազդեցիկ երկրներն են: Որևէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցվել, որ, եթե ԵՄ-ն է աջակցում այդ գործընթացին, ապա ԵՄ-ի առավել ազդեցիկ 2 երկրների մասնակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ»:

Հայկական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու Քիշնևում կայանալիք հանդիպմանը:

Մինչև Քիշնևի բանակցությունները մայիսի 14-ին նախատեսված են եռակողմ բանակցություններ Բրյուսելում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ:

Հայերեն English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել