Արցախ

Ստեփանակերտից հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը ՊԲ-ի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտից հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը ՊԲ-ի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր Պաշտպանության բանակը մի քանի ուղղություններով խախտել է հրադադարի ռեժիմը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում